Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Հունվարի 5-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.