Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են Hyundai-ն ու Volkswagen-ը

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

 

Ժամը 18։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai Elysion մակնիշի և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.