«Շանգրի Լա» խաղատան մոտ բախվել են Mazda-ն ու ՎԱԶ-2107-ը. Mazda-ն գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ․ Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Mazda և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mazda-ն գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.