Միլի մեջլիսի պատգամավորն առաջարկել է անօթևաններին տեղավորել օկուպացված Ստեփանակերտի դատարկ տներում

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է ադրբեջանցի փախստականներին, որոնք ապրում են նկուղներում, տեղավորել օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի դատարկ տներում: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

««Հայկական ագրեսիայի» (չակերտները՝ Tert.am) հետևանքով մեր մեծ թվով քաղաքացիներ մնացել են անօթևան։ Ինչքա՞ն ենք սպասելու և ջենթլմենություն դրսևորելու Ղարաբաղում ադրբեջանցիներին դատարկ տներում տեղավորելու հարցում։ Այս մասին մեզ անընդհատ հարցնում են մեր ընտրողները։ Գուցե ԱԳՆ-ից ինչ-որ մեկն այս հարցին պատասխան ունի՞»,- ասել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.