Ապահովվում է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության» ծրագրերի շրջանակում աջակցության տրամադրման գործընթացը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով:

 

Ըստ հիմնավորման՝ 2023 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 2,688 շահառու, որոնց վճարվել է շուրջ 1 մլրդ 961 մլն դրամ, որից 388-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 801-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 1499-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։

 

Այս ցուցանիշները պայմանավորված են ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրից երկրորդ անգամ օգտվող շահառուների թվով (2023 թ.՝ 246), 30 տարին չլրացած 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 4 մլն դրամ (2023 թվականին՝ 47), ինչպես նաև այն հանգամանքով, որ կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում ոչ միայն նոր դիմող շահառուները, այլ նաև նախորդ տարիներին ծրագրում ընդգրկվածները։

 

Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. նոյեմբերի 1-ից հետո դիմած և չորրորդ եռամսյակում դիմող շուրջ 680 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 500,000 հազար դրամ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.