Հաղթանակ թաղամասում Mazda-ն ընկել է «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից և հայտնվել ջրանցքում․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում, «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից ընկել է և կողաշրջված վիճակում հայտնվել ջրանցքում։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացիների օգնությամբ վիրավոր վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց։

 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

 

Աղբյուրն ընդգծում է, որ կամրջի աջ և ձախ կողմերում բացակայում են պաշտպանիչ արգելապատնեշները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.