Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև Արցախում

Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև օկուպացված  Ստեփանակերտում,  Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում:

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը նշել է, որ նոր ընտրատեղամասեր կստեղծվեն Խանքենդիում, Խոջալուում, Ասկերանում և Ագդերեում (Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում- Tert.am):

 

«Ադրբեջանցի ընտրողն առաջին անգամ կքվեարկի Խանքենդիում (Ստեփանակերտում-Tert.am), այս օրը կմնա պատմության մեջ։

 

«Խանքենդիում (Ստեփանակերտում-Tert.am) հենց այն շենքում, որն այցելել է Ադրբեջանի նախագահը, քվեարկելու են ադրբեջանցի ընտրողները։

Յուրաքանչյուր քաղաքացի, ով 18 տարեկան է, պատմության մեջ կմնա՝ առաջին անգամ քվեարկելով այս շենքում»,- հավելեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.