Հայաստանի կառավարությունը 65 միլիոն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար

Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկքնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։

 

Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։

 

Որոշման նախագծում նաև նշվում է, որ պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն ԱՄՆ դոլարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.