Հացը, բրինձը, մակարոնեղենը, միսն ու կաթնամթերքը էժանացել են, ալկոհոլային խմիչքները և ծխախոտը՝ թանկացել. ԱՎԿ

2023 թ. հունվար-նոյեմբերին 2022 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ նոյմբերին գներն աճել են 0,5 տոկոսով։

Ըստ ԱՎԿ-ի՝ հունվար-նոյեմբեր ամիսներին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.4 տոկոսով նվազել են, մասնավորապես հացի գները՝ 7.1 տոկոսով, ալյուրի և ձավարեղենի գները՝ 19.8 տոկոսով, բրնձի շուկայում 4 տոկոսով, մակարոնեղենինը՝ 11.5 տոկոսով, մսի գինը` 0.2 տոկոսով, կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 1.9 տոկոսով։

 
 

Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 8, 3 տոկոսով, իսկ հագուստը և կոշիկը` 3.1 տոկոսով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.