Երևանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կա վիրավոր. Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 56 Ա հասցեի դիմաց բախվել են Գոռ Մ.-ի վարած BMW X5 մակնիշի և Մարիամ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Մարիամ Կ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Mercedes -ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.