ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին

Հայաստանի ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին:

 

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

 

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 68-ը: Սերգեյ Մարաբյանի օգտին կողմ էր քվեարկել 68 պատգամավոր, մնացած թեկնածուները ոչ մի կողմ ձայն չէին ստացել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.