Բաժին : Իրադարձային
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է hրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված «Հայասաթ-1» արբանյակը, որն ավելի վաղ տիեզերք էր արձակվել, արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
Այս մասին տեղեկանում ենք «Բազումք»-ի ֆեյսբուքյան էջից։
«Քիչ առաջ տեղեկացանք, որ «Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները և մենք կապ հաստատենք արբանյակի հետ», - նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։