Արարատի մարզում բախվել են Opel Omega-ն ու 07-ը, վեջինը հայտնվել է բնակչի հողամասում. կան վիրավորներ. Shamshyan.com

Նոյեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Նորաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 26-ամյա Հրաչիկ Վարդանյանի վարած Ваз 2107 մակնիշի և 50-ամյա Սարգիս Ավագյանի վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Վարդանյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սպարտակ Հապետյանն ու 38-ամյա Կարինե Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են սթափության  փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, իսկ բախման հետևանքով էլ 07-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանկապատին և հայտնվել հողամասում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.