Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են Range Rover-ն ու Volkswagen Vento-ն. կան վիրավորներ․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Range Rover և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի քաղաքացիների և հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին: Բժիշկները վիրավորներին  նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա 2-ին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մյուս 2-ին՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարից հետո առաջացել էր մոտ 2,5-3 կմ խցանում, սակայն կարճ ժամանակում ճանապարհը բացվել է և դարձել երթևեկելի:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.