Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Նոյեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:55-ի սահմաններում Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 60-ամյա Հենրիկ Ս.-ի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Նարեկ Ն.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:

 
 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր, Երևանի բնակիչ 21-ամյա Ռոմեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Mercedes-ի վարորդ Հենրիկ Ս.-ն՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սամվել Հակոբյանն ու Միշա Խաչատրյանը: Վերջիններս սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել ծառայություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.