Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում ոչնչացվելու է մոտ 70,000 հավ

Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայում թռչնագրիպի բռնկման պատճառով մոտ 70 000 հավ է ոչնչացվելու, հայտնել են Գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարարությունից։

Պրեֆեկտուրալ ֆերմայում հայտնաբերվել է 450 սատկած թռչուն, որոնցից մի քանիսի մոտ թեստի արդյունքում  բարձր ախտածին թռչնագրիպ է հայտնաբերվել, գրում է ria.ru-ն:

Սա երկրորդ բռնկումն է շաբաթ օրվանից ի վեր, երբ Սագայի պրեֆեկտուրայում գրանցվել է թռչնագրիպի առաջին դեպքը: Այնտեղ սկսվել է 40 հազար թռչնի ոչնչացումը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.