2023-ին պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ կա աճ. փոխնախարար

Պետական պարտքի առումով դրամային ու դոլարային արտահայտությամբ  ՀՀ պետական պարտքը 2023 թվականի ամիսների ընթացքում աճել է 6․4 %-ով։

 

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի ընթացքում ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

 

Նա նշեց, որ պետական պարտքը աճել է համամասնորեն, քանի որ փոխարժեքը նախորդ տարվա համեմատ մեծ տատանում չի ունեցել։

 

«Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ կառավարության պարտքն աճել է մոտ 7%-ով։

Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ նախորդ տարվա 4 տրլն 186․7 մլրդ դրամի դիմաց, կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը  2 տրլն 354 մլրդ դրամ, ներիքն պարտքը՝ 1 տրլն  890 մլրդ դրամ»,- ասաց փոխնախարարը։

Նա ընդգծեց, որ պարտքի կառավարման տեսանկյունից Հայաստանը գտնվում է ռիսկի ուղենիշների շրջանակներում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.