Փաշինյանի ասուլիսի հիմնական միտքը այն է, որ Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում

Փաշինյանի ասուլիսի հիմնական միտքը, ինչպես և կանխատեսելի էր, մեկն էր՝ ինքը թեև Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, վտանգել Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող ուղիները, Ալիևի սրտով է գնացել, բայց ոնց որ Ադրբեջանը մեր պետության տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, առաջարկած «Խաղաղության խաչմերուկն» էլ չի ուզում։ Այս մասին  գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

 

«Չզարմացնող պատահականությամբ այսօր Բաքվի բռնապետն էլ է ելույթ ունեցել։
Դե Փաշինյանն ու Ալիևը հաճախ են նույն օրը խոսում։ Սա էլ ասել է, որ Հայաստանը անկախություն չունի, երկիր է, որը մի քանի տերերի է ծառայում ու իր տարածքը դարձնում հակամարտության գոտի։ Դրանով Ալիևն ակնարկում է, որ Հայաստանը անկայուն երկիր է, որից ինքը դեռ ստանալիք ունի»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.