ԼՂ-ից տեղափոխված երեխաները հենց առաջին օրից դպրոցներում ենթարկվում են բուլլինգի, ինչ անել․ աշակերտը՝ Փաշինյանին

Կառավարության նիստին ներկա են մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները։ Նրանցից մեկը հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․

 

«ԼՂ-ից տեղափոխված երեխաները հենց առաջին օրվանից, երբ այցելում են դպրոց, նրանց բուլլինգի են ենթարկում՝ հոգեբանական կամ խոսքային, իսկ այն մարդիկ, ովքեր գիտեն դրա մասին, նրանց  վախեցնում են, որպեսզի այդ մասին չհայտնեն մեծահասակներին։ Ձեր կարծիքով ինչ պետք է անել բուլլերերից խուսափելու համար»։

 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․

 

«Ընդհանրապես այդ երևույթը կա ամբողջ աշխարհում, ու դա դառնում է միջազգային օրակարգի հարց։ Տիկի՛ն Անդրեասյան, կոնկրետ այս հարցի հետ կապված ի՞նչ կարող եք ասել»։

ԿԳՄՍ նախարարն էլ նշեց, որ ակնհայտ է, որ դպրոցներում կարող են լինել նման խնդիրներ։

«Ընդ որում բուլլինգի կարող են ենթարկվել ամենատարբեր երեխաներ։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինել, նման դեպքերը շատ դժվար է բացահայտել։ Ընկերները այստեղ ունեն շատ մեծ նշանակություն։ Եթե դասարանում կա վստահելի միջավայր, դպրոցում կան հոգեբաններ, երեխաները կարող են դիմել նրանց կամ այն մեծահասակին, ում վստահում են ու վստահաբար կլինի համապասխան ռեակցիա։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ խնդրին»,- ասաց նախարարը։

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ մեծահասկաների արձագանքը նման դեպքերում ևս շատ կարևոր է։

«Շատ դեպքերում, երբ իմանում են նման բան կա, մտածում են միանգամից բուլլինգի ենթարկել հենց բուլլինգի ենթարկողին։ Ընդհանրապես նոր միջավայրում հայտնվելը, նաև մեծահասակների համար, ունի խնդիրներ և դրանք պետք է կառավարվեն»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.