Բաժին : Մշակույթ
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել հայկական արմատներով ուկրաինացի երգչուհի Ջամալայի նկատմամբ
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հաղթող հայկական արմատներով ուկրաինացի երգչուհի Ջամալայի (իսկական անունը՝ Սուսաննա Ջամալադիմովնա) նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով։ Սա մասին հայտնի է դառնում ՌԴ ՆԳՆ որոնման տվյալների բազայից:
«Ջամալադիմովնա Սուսաննա Ալիմովնան հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է տվյալների բազայում։
Տվյալների բազայում նշված չէ, թե որ հոդվածով է հայտարարվել հետախուզում։
Չի բացառվում, որ հետախուզումը կարող է կապված լինել ռուսական բանակի մասին կեղծ լուրերի տարածման գործի հետ։
2022 թվականի ապրիլին երգչուհին ընդգրկվել է ուկրաինացի արտիստների ցանկում, որոնց 50 տարով արգելված է մուտք գործել Ռուսաստան։