Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար  Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։

 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

Նրա խոսքով՝ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե իբր Սամվել Ղուկասյանը ձերբակալվել է, իբր նրան եկել ու տարել են ԱԱԾ-ից:

 

«Վերջին շրջանում Կենտրոն վարչական շրջանից երկու աշխատակցի են ձերբակալել: Որպես վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին հրավիրել են ենթակաների հետ կապված որոշ հացեր տալու»,-եզրափակեց Կոստանյանը:

Մեկնաբանություններ