Բաժին : Առողջապահություն
ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածներից երկուսի վիճակում փոփոխություն չկա, մեկը դուրս է գրվել. ԱՆ
Նոյեմբերի 17-ին ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից երկուսի վիճակում փոփոխություն չկա։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանք շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասացին նախարարությունից՝ նշելով, որ երրորդ տուժածը, որի վիճակը բավարար էր գնահատվել, երեկ դուրս է գրվել։