Բայդենի վարկանիշն իջել է ամբողջ նախագահության ընթացքում ամենացածր մակարդակին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն իջել է իր ամբողջ նախագահության ընթացքում ամենացածր մակարդակին՝ 40%։ Այսպիսին է NBC News-ի վերջին համազգային հարցման արդյունքը։

Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդի վարկանիշի անկումը պայմանավորված է նրանով, որ ընտրողների մեծամասնությունը հավանություն չի տալիս նրա արտաքին քաղաքականությանն ու գործողություններին՝ կապված Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետ։

Բայդենի աջակցության ցուցանիշի անկումն առավել ակնհայտ է դեմոկրատների շրջանում, որոնց մեծ մասը կարծում է, որ Իսրայելը չափազանց հեռուն է գնացել Գազայում իր ռազմական գործողություններում, ինչպես նաև 18-ից 34 տարեկան ընտրողների շրջանում, որոնց 70%-ը հավանություն չի տալիս Բայդենի քաղաքականությանը Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին:

Հարցվածների ընդամենը 33%-ն է հավանություն տալիս Բայդենի արտաքին քաղաքականությանը, ինչը 8 կետով պակաս է սեպտեմբերի ցուցանիշի համեմատ: Ընտրողների 62%-ը, այդ թվում՝ դեմոկրատների 30%-ը, հայտարարել է, որ հավանություն չի տալիս նախագահի արտաքին քաղաքականությանը: Հարցվածների միայն 34%-ն է հավանություն տալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին Բայդենի վարչակազմի վերաբերմունքին:

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 10-14-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.