Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային խնդիրներին

Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային խնդիրներին:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհուրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

«Այսօր ընդունել եմ ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Նիկիտա Ռուսլանովիչին:

 

Հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակներում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ:

Զրուցակցիս հետ քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - գրել է Գրիգորյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.