Բաժին : Իրավունք
Ադրբեջանում ավարտվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Քրեական գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։
Ավելի վաղ Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։
Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: