Գծած սցենար է, թող մեզ գժի տեղ չդնեն՝ Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը քայլող փորձանք են. Շարմազանով

Այլևս Հայաստանի երրորդ Հանրապետությունը, դասական իմաստով, գոյություն չունի։ Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հստակեցնելով, որ հիմքը անկախության հռչակագիրն է և արցախյան շարժումը, իսկ «Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ ռեժիմը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»։  

«Նիկոլ Փաշինյանը և նրա խմբակը Հայոց պատմության մեջ միակ իշխանությունն է, որին հաջողվեց ամբողջությամբ հայաթափել հայկական պատմական Արցախը»,-ասաց նա։

 
 

Շարմազանովը նշեց, որ ելքեր միշտ կան, եթե չես հանձնվում և ռեալ ես գնահատում իրավիճակը։

Նրա խոսքով, Հայաստանին սպառնում է «Ուկրմենիա» դառնալը․ «Հայաստանին սպառնում է «ուկրաինացում», որը հակառուսական ֆորպոստ դառնալն է, նոր ֆրոնտի բացումն է, ՌԴ-ի հետ թշնամությունն է, որը բերելու է նոր պատերազմական գործողությունների։ Նայեք՝  Ուկրաինայում ինչ է կատարվել և տեսեք՝ ՀՀ-ի հնարավոր ապագան՝ զոհեր, նոր տարածքային կորուստներ»։

Ըստ բանախոսի՝ Արևմուտքի մոտ երկու բան է լավ ստացվում․ նախկին խորհրդային հանրապետություններին դարձնել հակառուսականության ֆորպոստ։

Ըստ նրա Հայաստանին սպառնում է նաև թուրքական վիլայեթի վերածվելը։

«Առաջին իսկ պահից իրենք հայտարարեցին, որ իրենց հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան շարժումը։ Սաղ գծած սցենար է, թող մեզ գժի տեղ չդնեն։ Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը քայլող փորձանք են»,-ասաց և նշեց, որ նրա՝ իշխանության գալով սկզիբ դրվեց հակահայկականության։

Ըստ նրա, այս իշխանությունները հետևողականորեն հեղինակազրկեցին հաջորդ կարևոր ինստիտուտը՝ բանակը և ԵԿՄ-ն, ապա նաև Հայ եկեղեցու վրա հարձակումներ սկսվեցին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.