Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 46-ամյա Վահե Խ.-ն, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 10-ամյա աղջկա:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: 

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է Եղեգնաձորի համայնքապետարանում՝ որպես տնտեսվար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.