Եթե «Խաղաղության խաչմերուկ»-ը իրականանա, պահուստային ֆոնդում չբաշխված գումարներ կան ենթակառուցվածքների համար. Ֆինանսների նախարար

Բավականին միջոցներ են նախատեսված բյուջեում ենթակառուցվածքների զարգացման համար, բյուջեում արտացոլված են այն ծրագրերը ու կոնկրետ աշխատանքները, որոնք պլանավորված են մյուս տարի իրականացնել։

 

Այս մասին ԱԺ-ում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արտացոլված անվտանգային նշանակության ճանապարհների ապաշրջափակումը բյուջեում։

 

«Ինչպես գիտեք «Խաղաղության խաչմերուկ»-ը իրականություն պետք է դառնա ոչ միայն  մեր գործողությունների հետևանքով, այլև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։

Երբ նման համաձայնություն ձեռք բերվի ու այս գաղափարը առաջ գնա իր հունով, ապա մենք ունենք պահուստային ֆոնդ, որտեղ չբաշխված գումարներ կան, մենք կունենանք բավարար միջոցներ այդ ծրագրի ենթակառուցվածքները ապահովելու համար»,- ասաց Ֆինանսների նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.