Պարեկը վթարի է ենթարկվել ու հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Իմելս Ժամհարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե արգելապատնեշին, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, և ոստիկանության Գավառի բաժնի պետ Պետրոսյանը:

Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.