Հայաստանում ձվի և կաթնամթերքի գները հոկտեմբերին աճել են, շաքարավազինն ու ըմպելիքներինը՝ նվազել

Հայաստանում այս տարվա հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով:

 

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից:

 

Հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկում՝ 3 տոկոսով: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում արձանագրվել է  8.4 տոկոս գնանկում: Բրնձի գները նվազել են 4.3 տոկոսով, հացինը՝ 7.1 տոկոսով, մակարոնեղենինը՝ 11.3 տոկոսով: Մսի գինը նվազել է 0.4 տոկոսով, իսկ ձվի գինը նախորդ հոկտեմբերի համեմատ աճել է 13.3 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ: Իսկ շաքարի գինը նվազել է 5.4 տոկոսով:

 

Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 8.5 տոկոսով: Հագուստը և կոշիկը թանկացել է 4 տոկոսով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.