Երևանում 33-ամյա վարորդը Jeep Wrangler-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա տապալել երկաթե էլեկտրասյունը

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գարեգին Լալայանը իր վարած Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել 3 հետիոտնի, ապա, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապալել այն, ապա բախվել երկաթե ճաղավանդակին:

 

Shamshyan.com-ի տվյալներով, վրաերթի հետևանքով 3 հետիոտներից 1-ը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.