Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին «VAZ»-ը բախվել է ճամփեզրին կայանած ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող հարթիչ գլանակին. կան տուժածներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 18։54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Կ., ծնված 1958 թ․) բախվել է ճամփեզրին կայանած ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող հարթիչ գլանակին:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Կ.-ն (ծնված 1958 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները վարորդին և Ա. Կ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.