Դուրյան թաղամասում հրդեհ է բռնկվել ավտոտնակում, այրվել է երկու ավտոմեքենա

Նոյեմբերի 8-ին, ժամը 22։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ․ ներսում կա կայանած ավտոմեքենա։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին, մարվել՝ 23։32-ին։ Ավտոտնակում (50 քմ) այրվել են երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա, ավտոպահեստամասեր և ավտոտնակի տանիքի կառուցատարրերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.