Հաջորդ տարի պետբյուջեում կներառենք ԼՂ-ից տեղահանվածների թոշակները 30 միլիարդի չափով. ֆինանսների նախարար

2024 թվականին  ՀՀ պետական բյուջեում ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների համար կավելացվի 30 մլրդ դրամ։

 

Այս մասին ԱԺ-ում՝  ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի մշտական նիստում  հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 

Նա արձանագրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թ. պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր մինչ տեղահանությունը։

 

«Մենք վաղը Կառավարության նիստում կհաստատենք կենսաթոշակի օրենքի  վերաբերյալ նախագիծը, որը հնարավորություն կտա վճարել ԼՂ-ի թոշակառուների թոշակներն այնպես, ինչպես նրանք ստանում  էին ԼՂ-ում»,- հավելեց նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.