Բաժին : Պատահարներ
Արմավիրի մարզում 27-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի. երեխան հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն 6-ամյա Միքայել Պ.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան, գիտակցության չգալով, մահացել է: