Միանվագ դրամական աջակցությունն արդեն ստացել է ԼՂ-ից տեղահանված ավելի քան 104,000 անձ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ 100 հազար դրամ աջակցությունը ստացել է 104 հազար 200 շահառու։

 

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նրանցից 75,725-ը չափահասներ են, 28,475-ն անչափահասներ։

 

«Մեր մյուս ծրագիրը վերաբերում էր 40+10 հազարական դրամ աջակցություններին՝ բնակվարձի, ինչպես նաև կոմունալ ծախսերը ծածկելու համար։ Այսօրվա դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից այն վճարման է ուղարկվել 92,525 անձի, որից 5,358-ը 10 հազար դրամ, 87,167-ը՝ 10+40 հազարական դրամ»,-ավելացրել է նախարարը։

 

Նրա խոսքով՝ նոյեմբեր ամսվա դիմումներն այսօրվանից սկսած կարող են ներկայացվել  գործարկված էլեկտրոնային հարթակում և տվյալների մշակումից հետո կսկսվեն ընթացիկ ամսվա վճարումները։

«Տվյալների որոշակի բազաներ կան, որը մենք մշակում ենք և առաջիկայում հոկտեմբեր ամսվա վճարներն էլ կամփոփնք»,-ընդգծել է Մկրտչյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.