Լոռու մարզում ԶԻԼ-ը, մոտ 60 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբեգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալավերդի-Մադան ավտոճանապարհին ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 60 մետր գլորվելով՝ բախվել քարերին, և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է հեղինակը վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.