Գյումրիում 31-ամյա վարորդը ՎԱԶ-2121-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, տղամարդը տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Սաշա Սարգսյանն իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.