Տավուշում Lexus-ը գլորվել է ձորը. վարորդի դին դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:Ժամը 23:20-ի սահմանում Տավուշի մարզի բնակիչ, 63-ամյա Ալբերտ Դալլաքյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Բերդ ավտոճանապարհի Կայանավան բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 100 մ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Վթարի մասին Ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.