Առողջապահության ոլորտին հատկացվող գումարը 14 տոկոսով ավելանալու է․ ֆինանսների նախարար

2024 թվականին առողջահության ոլորտին  հատկացվելու է 168 մլրդ 22 մլն դրամ, որը 21 մլրդ դրամով՝  14 տոկոսով ավելի է, քան այս տարի։

 

Այս մասին  2024 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 

«Առողջապահության նախարարությունն իրականացնելու է 12 ծրագիր և 49 միջոցառում։ Այս գումարների մեջ նախատեսված է նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար ծախսերը։

 

Դեռ չունենք ծրագրի վերաբերյալ հաստատված բոլոր դետալները,  բայց մենք 18 մլրդ չբաշխված գումար ենք նախատեսել, որը ծրագրի հատկացումից հետո կբաժանվի տարբեր միջոցառումների միջև»,- հավելեց նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.