Աշտարակի խճուղում բախվել են երեք «Mercedes-Benz», «Nissan» և «VAZ 2106» ավտոմեքենաները․ կա տուժած

Նոյեմբերի 3-ին, ժամը 21:14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիր և պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են երեք «Mercedes-Benz» (վարորդներ՝ Մ․ Գ․, ծնված 1995 թ., Թ․ Վ․, ծնված 1998 թ․, Ա․ Մ․, ծնված 1997թ․), «Nissan» (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1970 թ.) և «VAZ 2106» (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ինչից «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներից մեկը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել են մոտակա արագ սննդի գրիլ պատրաստող սարքին․ վերջիս ընկել է ավտոմեքենաների վրա։

 

«VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջ․ Ղ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.