Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՝ ոչ․ Գեղամ Գևորգյան

Մեր երկրի խնդիրը ոչ թե  բարձր կամ ցածր գին ապահովելն է, այլ՝ մրցակցային գները։ 

 

Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝  ներկայացնելով բենզինի շուկայում տիրող պատկերը։

 

Նա վստահեցրեց, որ 2018 թվականից հետո ՀՀ-ում էականորեն փոխվել են բենզինի շուկայի դերակատարների ծավալները, ինչպես նաև նոր խաղացողներ են հայտնվել։

Գեղամ Գևորգյանը սխալ է համարում, որ հայ սպառողը դիզվառելիքի գները համեմատում է հարևան երկրների շուկաների հետ և հայտարարում, որ ՀՀ-ում այն թանկ է։

«Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՝  ոչ։

Խնդրում եմ ևս մեկ բան հաշվի առնեք, որ ՀՀ-ից Վրաստան գնալու համար տնտեսվարող սուբյեկտները վճարում ենք բավականին լուրջ գումար՝ տեղափոխման, պահպանման և այլ ծախսերի համար։

Մեր երկաթուղիները ևս ծախս  են պահանջում, չէ որ Այրումից պետք է Երևան կամ այլ վայր տեղափոխեն ներմուծվող դիզվառելիքը»,- նկատեց պաշտոնյան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.