Հասանելիություն չունենք ԼՂ բյուջեին, չենք կարող այն սառեցնել. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում բյուջեն սառեցնելը, որովհետև մենք հասանելիություն չունենք ԼՂ բյուջեին, որ սառեցնենք։

 

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․

 

«Մենք ունենք գումարներ, որը տրամադրում ենք իրենց:

 

Այդ գումարների գերակշիռ մասը, որն այս տարվա համար նախատեսված է, արդեն տրամադրվել է ԼՂ-ին: Մինչև սեպտեմբեր մենք արդեն տրամադրել էինք ամբողջ գումարի մի զգալի մասը»,- մեկնաբանեց նախարարը։

Ըստ Հովհաննիսյանի՝  իրենք չեն զբաղվում ԼՂ-ի դրամական հոսքերի պլանավորմամբ, ԼՂ ֆինանսների նախարարությունն է տնօրինում այդ գումարը, իրենք են որոշել՝ երբ, որքան այդ գումարից կվերցնեն և կծախսեն որոշ հարցերի վրա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.