Գյումրիում կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 31-ին, ժամը 20։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասի մոտակայքում կողաշրջվել է կցորդիչով բեռնատար․ կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ առկա է վառելիքի արտահոսք:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Զ․ Տ․, ծնված 1952 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել տարածքը, իրականացրել հերթապահություն և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանություններ