«Չոր նավահանգստի» կառուցման բավարար պահանջարկ կա․ Վահան Քերոբյան

Անվտանգային միջավայրը ազդում է ներդրումների ներգրավման վրա։

 

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Նա ընդգծեց, որ անընդհատ տեսնում են, թե ինչպես տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ իրականացնել։

«Բոլորս, այդ թվում նաև վարչապետը, և առաջին հերթին վարչապետը, բազմիցս նշել է, որ խաղաղությունը էական, միգուցե ամենակարևոր նշանակությունն ունի մեր ներդրումային միջավայրի վրա:

 

Խաղաղությունն այն անհրաժեշտ պայմանն է, որը պետք է ապահովի խոշոր ներդրումային ծրագրերն, առաջին հերթին, այնպիսի ծրագրերը, որոնք ունեն երկար հետվերադարձելիության ժամկետ»,- հավելեց նախարարը։

Ի դեպ, խոսելով «չոր նավահանգստի» ծրագրից, Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ Նիդերլանդական ընկերությունը Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է իրականացվում։

Քերոբյանի փոխանցմամբ՝ նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ «չոր նավահանգստի» կառուցման համար։

«Ամենայն հավանականությամբ, նախագիծն իրականացվելու է պետություն-մասնավոր հատվածի համագործակցության միջոցով։ Հավանական է, որ 2024 թվականին կսկսվեն շինաշխատանքները»,- ներկայացրեց նախարարը՝ մատնանշելով, որ նախագիծը կպահանջի 70-90 մլն դոլարի ներդրում, իսկ շինարարությունը կպահանջի մինչև 12 ամիս։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.