Արագածոտնի մարզում բախվել են մարդատար Ford Transit-ն ու ВАЗ-ը. 9 վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ակնաղբյուրի վարչական տարածքում բախվել են մարդատար Ford Transit մակնիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը Թալինի, մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ:

Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.