Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Շառլ Միշել

Բրյուսելը վճռական է տրամադրված շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

 

«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք վճռական ենք տրամադրված առաջ տանել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,- հայտարարել է ԵԽ նախագահը։

 

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.