Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 467-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 467-ի:

 

Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

 

«Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի, 295 բուժառու դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

 

Վարակվածներից 325-ը երեխաներ են, 142-ը` մեծահասակներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.