Մեր երկրում դատական համակարգն անկախ է․ Անահիտ Ավանեսյանը՝ դատարաններում իր պարտության մասին

Մեր երկրում դատական համակարգն անկախ է, և պետական մարմիններն էլ երբեմն պարտվում են։

 

Այսպես արձագանքեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես է ստացվում, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը դատարանում պարտվում է և պետությունը ստիպված է լինում ապօրինի ազատումների համար վճարել տվյալ աշխատողներին։

 

«Այո, ժողովրդավարական երկրում, պետական մարմինները երբեմն նաև պարտվում են, ոչ մի  սարսափելի բան չկա»,- նկատեց նախարարը։

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքից ազատել էր պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին։

Դեռ օգոստոսին պարզ դարձավ, որ Ավանեսյանը դատարանում պարտվել է պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանին։ Դատարանը Ավանեսյանին պարտավորեցրել էր վճարել Ծաղիկ Վարդանյանի պարապուրդի ամբողջ աշխատավարձը, տույժ ու տուգանքը ու վերականգնել նրան գործակալության պետի պաշտոնում։ Պաշտոնին նշանակվելուց հետո Ծաղիկ Վարդանյանը ինքը ազատման դիմում գրեց՝ չցանկանալով աշխատել Ավանեսյանի հետ։

Հաջորդը Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն էր։ Օրերս հրապարակվեց դատարանի վճիռը Արտակ Մանուկյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու ու պաշտոնում վերականգնելու մասին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.