ԿԽՄԿ-ն ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում և տեղափոխել Հայաստան․ «Ազատություն»

ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» հայտնեց, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է քաղաքացիների որոնումը Լեռնային Ղարաբաղում։

 
 

«Կարծում եմ՝ մոտակա օրերին կկարողանանք ավելի հստակ տվյալներ տրամադրել։ Խոսքը մի շարք քաղաքացիների մասին է, որոնց հարազատները չեն կարողանում գտնել նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով և ոչ միայն։ Այս պահին կարող եմ ասել, որ ցավոք, փնտրվող աձնանց թիվը փոքր չէ», - հավելեց Ամատունին։

ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև սնունդ, ջուր, հիգիենայի պարագաներ, դեղորայք են տրամադրում Լեռնային Ղարաբաղում տարբեր պատճառներով մնացած փոքր թվով անձանց։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն, չի հստակեցնում՝ քանի նման քաղաքացի կա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.